HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ռազմական խորհրդի հերթական նիստը

Օգոստոսի 8-ին ՊԲ հրամկազմի, շտաբի ծառայությունների և բաժինների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի հերթական նիստ, որը վարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Նիստի ընթացքում քննարկվեց բանակային ստորաբաժանումների կողմից մարտական հերթապահության կազմակերպման և առաջնային գծում իրականացվող ամրաշինական կառույցների կատարելագործմանն ուղղված աշխատանքների ընթացիկ վիճակը:

Օրակարգային հարցերի շուրջ ըստ ուղղությունների հանդես եկան բանակի և զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները: Խորհրդակցությունն ամփոփեց և առաջիկա անելիքների շուրջ համապատասխան ցուցումներ տվեց ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը: Այս մասին հայտնում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter