
Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 17-ին` ժամը 09:00-ից մինչև ապրիլի 18-ը` ժամը 09:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 39-71 կենտ, 42-218 զույգ համարների, Գ. Նժդեհի, Ֆրունզեի, Զ.Եսայան, Մայիսի 9-ի, Մխչյան, Սմբատ Զորավարի, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Նիզամու, Բայդուկովի, Եղ. Թադևոսյան, Գորգագործների փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2- րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Չեխովի փող. 1-30 համարների ջրամատակարարումը:
Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել