HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջպետական հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Ոստիկանությունը հայտնում է, որ Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրել են ապրիլի 15-ին:

«Ժամը 15-ին Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցում նրանք հայտնաբերեցին և վարչություն տեղափոխեցին Ռուսաստանի իրավապահների կողմից դրամախաղ ապօրինի կազմակերպելու և վարելու մեղադրանքով մարտի 24-ից միջպետական մակարդակով հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդու:

Նրա հայտնաբերման մասին հետախուզումը նախաձեռնող մարմինը տեղեկացվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter