HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». գլուխդ առ-փախի Թալինից

Թալինի քաղաքապետի ընտրությունների շրջանում լուրջ հակամարտություն է սկսվել Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ու վերջինիս եղբոր միջև:

Պատճառն այն է, որ ՀՀԿ-ի որոշմամբ, նաև Արագածոտնի մարզպետի աջակցությամբ թիվ 15 ընտրատարածքից պատգամավոր դարձավ Մնացական Մնացականյանը, ինչի պատճառով էլ չառաջադրվեց Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրի Սահակյանը: Կուսակցությունը որոշեց Մանդատ տալ Մնացին, Սահակյան եղբայրներն էլ նրա օգտին աշխատեցին:

Եվ ահա, պարզվում է՝ Մնացական Մնացականյանն իր կուսակիցների արածը ոչ միայն չի գնահատել, այլև կուսակցությունից դուրս «խաղեր է տվել» Թալինի քաղաքապետի ընտրություններում՝ սատարելով անկուսակցական Վորոշ Խաչատրյանի՝ իր նախկին տեղակալի թեկնածությունը:

Չնայած Վորոշը չի ընտրվել, այլ ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանը՝ սակայն դրանից ոչ միայն իրավիճակը չի մեղմվել, այլև ավելի է սրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter