
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մարզերում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14- 17մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-ի ցերեկը, 19-22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել