
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ ապրիլի 22-ի ցերեկը, 23-ին, 25-ին՝ շրջանների զգալի մասում, 24-ին, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 23-ին և 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 22-24-ին, 26-27-ին՝ 15-18մ/վ, ապրիլի 25-ին 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Մայրաքաղաքում ապրիլի 22-ին կեսօրից հետո, 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել