
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հետևյալ տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին.
Ապրիլի 23-ին ժամը՝ 07։00-ից մինչև ապրիլի 24-ը ժամը՝ 07։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ապրիլի 23-ին՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 24-ը՝ ժամը 09:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի ջրամատակարարումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել