HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Մայր Հայաստան»-ն առաջարկում էր կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը մինչև 2026թ. մարտի 1-ը՝ ուղեվարձի ինքնարժեքը պարզելու համար

Երևանի «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր կասեցնել Երևանի տրանսպորտի թանկացման որոշումը մինչև 2026թ. մարտի 1-ը՝ հնարավորություն ստեղծելով 2025թ. ուղեվարձի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը։ Նման որոշման նախագծով ընդդիմադիր խմբակցությունը հանդես էր եկել Երևանի ավագանու ապրիլի 22-ի նիստում։

Ըստ ընդդիմադիր խմբակցության որոշման նախագծի՝ տրանսպորտի թանկացման նախագիծը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել, լրացումներ են կատարվել որոշման մեջ՝ սակագների և արտոնությունների մասով։

«Որևէ անգամ չի արձանագրվել՝ որն է տրանսպորտի ուղեվարձի հստակ ինքնարժեքը, ինչը խնդրահարույց է տրանսպորտի ուղեվարձի սակագին որոշելու համար։ Նախագիծը հնարավորություն կտա վերլուծության ենթարկել 2025թ. ամբողջ տարվա ուղևորահոսքը, որից հետո հնարավոր կլինի սահմանել հստակ ինքնարժեք և դրա հիման վրա որոշել տրանսպորտի ուղևորափոխադրման արժեքը»,- նշված էր որոշման նախագծում։

Որոշման նախագիծը նույնիսկ չքննարկվեց ավագանու նիստում, նիստի ընդմիջումից հետո քվորում չապահովվեց։

Գլխավոր լուսանկարում՝ Մանուկ Սուքիասյանը, լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter