HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի արդյունահանում․ պետությանը պատճառվել է 41 մլն դրամի վնաս

Ոստիկանությունը հայտնում է, որ արտադրական մի կոոպերատիվի իրավասու անձինք 2024 թվականի ապրիլից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արագածոտնի մարզում իրականացրել են խարամի ավազի արդյունահանում:

«Պարզվել է, որ կոոպերատիվն ունի Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի 2,7 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից շուրջ 11 հեկտար մակերեսի վրա արդյունահանել է մոտ 13 700 խորանարդ մետր խարամի ավազ և տեսակավորման կետից այն իրացրել շուրջ 41 միլիոն դրամով՝ պետությանը պատճառվելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի` ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter