
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ապրանքատեսակում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում և կատարել նմուշառումներ արտադրվող տեսականուց:
«Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Կարագ սերուցքային 82,5 յուղի զանգվածային մասով 20գ-ոց» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել