HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքում կասեցվել է կաթնամթերքի առանձին արտադրատեսակների արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ստուգում են իրականացրել «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

«Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մոցարելլա» և «Լոռի» պանիրների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, «թթվասեր 20%» նմուշը ԱՑԽՄ, խմորասնկեր, կաթնաշոռի նմուշը՝ կաթնաթթվային միկրոօրգանիզմներ, ԱՑԽՄ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, խմորասնկեր, բորբոսասնկեր, քամած մածունի նմուշը՝ ԱՑԽՄ, խմորասնկեր, բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter