HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու երիտասարդ. հարուցվել է քրգործ

Օգոստոսի 8-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Հովհաննես Զ.-ն՝ հայտարարելով, որ Մաշտոցի պողոտայի թիվ 41 շենքի մոտ 2 անհայտ անձ իրեն ծեծել է, գողացել բջջային հեռախոսը, ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 1992 թ. ծնված Կարեն Գ.-ն և 1991 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն:

«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter