HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետին կից ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդը գումարել է հերթական նիստը։

Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներն այս անգամ իրենց նախագծերով էին եկել, որոնք հնարավորություն կտան բացահայտել երիտասարդներին վերաբերող խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիներն ու գնահատել կարիքները: Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, թե ինչպես կարելի է քաղաքը երիտասարդների համար դարձնել ավելի հարմարավետ, հետաքրքիր ու աշխույժ։

«Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում։ Կարևոր է, որ նրանք ունենան զբաղվածության, շփման և ստեղծագործելու հնարավորություններ՝ իրենց տեղն այս քաղաքում գտնելու համար»,- նշել է քաղաքապետը։

Խորհրդի անդամները քննարկել են հետագա անելիքները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter