HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ նախագահի այցը՝ կարևորելով վեհաժողովի ակտիվ գործունեությունն ու տեղի ունեցող քննարկումները:

Թեոդորոս Ռուսոպուլոսն խիստ արդյունավետ է գնահատել Հայաստանի խորհրդարանականների հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն հաջողությամբ կշարունակվի:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանն ուղղված Կառավարության քայլերի շուրջ:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անշրջելիության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ վերահաստատելով ԵԽԽՎ պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և աջակցությունը։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու պատրաստ է ստորագրել այն:

Հանդիպման ավարտին ընդգծվել է երկխոսության և բազմակողմ համագործակցության խորացման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և խաղաղության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter