
Ուժեղ ու խաղաղ Հայաստան` հիմնված անցյալի դասերի վրա եւ միտված դեպի կայուն ապագա. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ապրիլի 24-ը մեր ազգային հիշողության ծանր ու տխուր օրերից է: Այս օրը մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք պարզապես հայ լինելու համար դարձան ցեղասպանության զոհ:
Հայոց ցեղասպանությունը պատմության խոր վերք է, որն այսօր էլ հնչում է արդարության ձայնով: Մեր հանձնառությունն է կերտել համախմբված, ուժեղ ու խաղաղ Հայաստան` հիմնված անցյալի դասերի վրա եւ միտված դեպի կայուն ապագան:
Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. այն պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում:
Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առջեւ եւ նորովի պարտավորվում պաշտպանել մեր պետականությունը, արժեւորել խաղաղությունը եւ արժանավայել ապագա ապահովել մեր սերունդների համար: Հավերժ փառք անմեղ զոհերի հիշատակին»:
Լուսանկարը՝ ԱԺ արխիվից
Մեկնաբանել