HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ նախագահ Գարի Ֆիլլիպսի և գործադիր տնօրեն Սերժ Պուչաքճյանի գլխավորությամբ:  Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից Հայաստանում իրականացվող հումանիտար բնույթի ծրագրերը և հայտնել Կառավարության աջակցությունը դրանց արդյունավետ կյանքի կոչման գործում:

Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել սոցիալական, առողջապահական, կրթական, գյուղատնտեսական բնույթի ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են և առաջիկայում նախատեսվող մյուս նախագծերը:

Գարի Ֆիլլիպսը և Սերժ Պուչաքճյանը շնորհակալություն են հայտնել Կառավարությանը համագործակցության և ծրագրերի առաջմղման ուղղությամբ աջակցության համար»,ժնշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter