HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Ներքին անվտանգության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԻՀ-ից մուտք գործող բեռնատարում առկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք:

«Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Ագարակ» սահմանային անցման կետում ՀՀ քաղաքացի Ա.Վ.-ի կողմից շահագործվող «KAMAZ» մակնիշի բեռնատար մեքենան ենթարկվել է զննության:

Արդյունքում, տրանսպորտային միջոցի բեռնախցիկի կողային և դիմային պատերին հատուկ հարմարեցված թաքստոցներից, մեքենայում առկա բեռի տակ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված` տարբեր տեսակի 7300 տուփ ծխախոտ: Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտներն առգրավվել են:

Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` համաձայն «Մաքսային կանոնների մասին» օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշների։

Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն` հետագա ընթացքն ուսումնասիրելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter