HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլյա Աֆրիկյանը՝ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլյա Աֆրիկյանը ապրիլի 28-ից կզբաղեցնի վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետի պաշտոնը։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Լիլյա Աֆրիկյանի դիմումը`

1. Լիլյա Գագիկի Աֆրիկյանին 2025 թվականի ապրիլի 28-ից նշանակել վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-13.2-Ղ1-1)։

2. Լիլյա Գագիկի Աֆրիկյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter