HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ

Ապրիլի 22-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Ք.-ն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողների ուղեկցությամբ այցելել էր ատամնաբուժական կլինիկա: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

«Ժամը 18:55-ի սահմաններում Ս. Ք.-ն վերադարձվել էր քրեակատարողական հիմնարկ և օրենքով սահմանված կարգով ենթարկվել անձնական խուզարկության, ինչի արդյունքում կոշիկների մեջ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել էր 1 բջջային հեռախոս՝ իր պաշտպանիչ պատյանով, և բջջային հեռախոսի լիցքավորման 1 լար:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter