HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:

««Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառումների շարքի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ անցկացվել է էքսպո-ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին, ցուցանմուշներին և արտադրանքին:

էքսպո-ցուցահանդեսին ներկայացված են եղել Ապարան համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անհատներն ու կազմակերպությունները, ինչպես նաև կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքները, քաղաքացիական կրթության, ՔՀԿ ներկայացուցիչների տաղավարներ։ Ցուցադրությունն ուղեկցվել է վարպետաց և մասնակցային դասերի անցկացմամբ:

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ապարանում երիտասարդների համար հանդես են եկել բանախոսություններով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter