HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործը կաշառք ստանալու առթիվ է

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ գործն առնչվում է կաշառք ստանալուն։ Այս մասին «Հետք»-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել։

Շենգավիթ նստավայրում ընթանում էր 44-օրյա պատերազմի վերաբերյալ գործերից մեկը, որը նախագահում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Գործով հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը խնդրեց նիստն ընդմիջել 10 րոպեով, քանի որ շատ կարևոր զանգ է ստացել։ Ընդմիջման ժամանակ աղմուկ և իրարանցում սկսվեց դատարանի միջանցքում։ Մի քանի րոպե անց նիստերի քարտուղարը հայտարարեց՝ նիստն անորոշ ժամանակով հետաձգվում է։

Նիստին ներկա զոհվածների ծնողները, որոնք գործով տուժողներ են, ասացին, որ տեսել են՝ ինչպես են դատավոր Արտուշ Գաբրիելյանին տանում։

«Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025թ. ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter