HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կայացել է խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ համաժողով

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարին առնչվող երկրորդ համաժողովը, որն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Care for children» կազմակերպության համագործակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Համաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «Care for children» ՀԿ հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը դոկտոր Մերի Բիիքը ներկայացրել է խնամատարության ինստիտուտի զարգացման մեթոդաբանությունը, կիրառվող արդյունավետ գործիքակազմն ու անվտանգության վրա հիմնված մոդելները։

Իր ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է  յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացման ու վերջինիս լավագույն շահի ապահովման կարևորությունը և այս համատեքստում խոսել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում պետության ունեցած դերի մասին։ Նախարարը նշել է, որ պետությունը՝ որպես լիազոր մարմին շարունակական աշխատանքներ է իրականացնում խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ՝ նորարարական մոտեցումների ներդնման, մասնագետների վերապատրաստման և այլնի միջոցով։

«Ելնելով ցուցանիշներից՝ ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում խնամատարության ինստիտուտը գնալով ավելի ու ավելի է զարգանում այսօր խնամատար ավելի քան 100 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում շուրջ 180 երեխա, և մենք լիահույս ենք, որ այս թիվը շարունակաբար կավելանա»,- նշել է նախարարը։

«Care for children» ՀԿ հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերը ներկայացրել է Չինաստանում խնամատարության ինստիտուտի կայացման վերաբերյալ իր փորձառությունը նա  խոսել է նաև հաջողության պատմությունների մասին, նշել օրինակներ։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս իր ելույթում խոսել է խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտության, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ ընտանիքում մեծանալու կարևորության մասին։ 

Աշխատաժողովը շարունակվել է համաժանակյա ընթացող տարբեր թեմատիկ քննարկումներով, որոնց շրջանակում Էմմա Ժհանգը ներկայացրել է խնամատար ընտանիքներում հաշմանդամություն ունեցող երեխաների դաստիարակության վերաբերյալ փորձառությունը, Նինա Ժհանգը խոսել է երեխաներին խնամատար ընտանիքում տեղավորելու դժվարությունների մասին, Չաու Նգուեի մասնակցությամբ քննարկվել է կենսաբանական ընտանիքի հետ կապի կարևորությանն առնչվող մի շարք հարցեր և  Էրին Վանգի համակարգմամբ մասնակիցները ծանոթացել են     խնամատարության մոնիտորինգի և աջակցության համակարգին։

Համաժամանակյա քննարկումներն ունեցել են ինտերակտիվ բնույթ մասնակիցները  բարձրաձայնել են հարցեր՝ խնամատարության զարգացման արդյունավետ գործիքակազմի, դրանց՝ Հայաստանում տեղայնացման հնարավորության և այլնի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter