Կառավարությունը հստակեցրել է գիշերը հրավառություն կազմակերպելու ժամերը
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը սահմանել է, որ գիշերային ժամանակ հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրավառություն կարող է կազմակերպվել Ամանորի կապակցությամբ՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23։00-ից մինչև հաջորդ օրվա 01։00-ն, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին՝ ժամը 23։00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01։00-ն:
Հրավառություն կարող են կազմակերպել պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, Ամանորին՝ նաև քաղաքացիները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել