
Ապօրինի արդյունահանում Նոր Արտագերս գյուղում․ պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս
ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է, որ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում 2024 թվականի հունվարից մինչ օրս ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության, կազմակերպել է ապօրինի արդյունահանում:
«Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ 50 հազար խորանարդ մետր ավազակոպճային հանույթը մոտակա տեսակավորման կետից իրացվել է շուրջ 330 միլիոն դրամով: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։»,– ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել