
Ջազի միջազգային օրը Երևանում
Ապրիլի 30-ին Երևանի սրտում՝ Կասկադում, ջազի միջազգային օրը նշվեց բացօթյա միջոցառմամբ՝ միավորելով ջազի սիրահարներին։ Երեկոյան ժամը 19:00-ից սկսած` հարյուրավոր մարդիկ հավաքվել էին` վայելելու հայաստանյան լավագույն ջազային երաժիշտների և խմբերի ելույթները:
Ելույթ ունեցան Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Արտյոմ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը ու շատ ուրիշներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել