Կառավարությունը կքննարկի եզդիների՝ ամուսնության տարիքը 18-ից մինչև 16 տարի նվազեցնելու խնդրանքը
Հայաստանի ազգային փոքրամասնություններից մեկը՝ եզդիների համայնքը, Հայաստանի կառավարությանն է դիմել աղջիկների ամուսնության տարիքը 18-ից մինչև 16 տարին նվազեցնելու խնդրանքով։
Այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով այդ դիմումին, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է հարցը ևս մեկ անգամ համակողմանիորեն քննարկելու անհրաժեշտությունը, որպեսզի հակասություն չառաջանա իրականության և օրենսդրության միջև։
Հիշեցնենք, որ որպես կանանց ամուսնության նվազագույն տարիք Հայաստանում վերջերս սահմանվել է 18 տարեկանը՝ նախկին 17-ի փոխարեն, տղամարդկանց դեպքում ամուսնական նվազագույն տարիքը մնացել նույնը՝ 18 տարեկան: Սա դժգոհություն է առաջացրել Հայաստանի եզդիների շրջանում, քանի որ եզդիներն ամուսնանում են ավելի վաղ, քան 18 տարեկանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել