HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փաստորեն». ձեւական աճուրդներ` վարչապետի «աչքից հեռու»

Մարտի 13-ին՝ Կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանը զարմանքով պատմեց, որ համայնքային աճուրդում գյուղատնտեսական նշանակության հողի 1 քառակուսի մետրը վաճառվել է 100 դրամով, իսկ հետո գնորդն այն վերավաճառել է բազմապատիկ թանկ գնով:

Հայաստանի համայնքներում տարիներ շարունակ ձեւական աճուրդներով հողեր են վաճառվում: Մինչեւ 2020 թ.  պետական կամ համայնքային հող գնելու աճուրդները անցկացվում էին առնվազն 2 հոգու մասնակցությամբ, բայց հաճախ երկրորդ մասնակցի ներկայությունը ձեւական էր լինում՝ զուտ օրենքը չխախտելու համար: 2020-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փոփոխություն է կատարել Հողային օրենսգրքում, ինչի արդյունքում աճուրդ կարող է անցկացվել նաեւ մեկ հոգու մասնակցությամբ:

Փաստացի, «աճուրդ» եւ «մեկ մասնակից» հասկացությունները հակասում են միմյանց: Բայց սա ամենը չէ:  Հաճախ հողակտորները վաճառվում են հենց կադաստրային արժեքով։ Այսինքն՝ եթե դուք պետական կամ համայնքային հող եք ցանկանում գնել, կարող եք միայնակ, առանց մրցակցի մասնակցել աճուրդ կոչվող միջոցառմանը եւ հողը ձեռք բերել բավականին ցածր կադաստրային արժեքով՝ առանց հավելյալ գին վճարելու:

Նիկոլ Փաշինյանի զարմանքն առնվազն զարմացնում է, քանի որ նա արդեն 7 տարի զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը, որին զեկուցում է ամբողջ Կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter