
Գլխավոր դատախազությունը Վեդիի նախկին քաղաքապետ Վարուժան Բարսեղյանից 10 անշարժ գույքի բռնագանձում է պահանջում
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք.
- 3 իրավաբանական անձում մասնակցություն.
- 40 միլիոն 836 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել