
«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողները կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ականջակալներ
Մայիսի 5-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացուհու հետ տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ին։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
Խուզարկության արդյունքում կալանավորված անձի գոտկատեղի հատվածից ծառայողները հայտնաբերել են թաքցված 2 բջջային հեռախոս և 2 զույգ անլար ականջակալ։
Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել