HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի արդյունահանում Զորակ գյուղում

Ոստիկանությունը հայտնում է, որ ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը՝ ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Ըստ տեղեկության` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ, Զորակ գյուղում գտնվող չորս հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում:

«Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ ութ հազար խորանարդ մետր ավազակոպճային հանույթը Սայաթ-Նովա գյուղում ապօրինի կառուցված լվացման և տեսակավորման կետից իրացվել է շուրջ 46 միլիոն դրամով: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու հատկանիշներով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter