HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է

Ոստիկանությունը հայտնում է, որ ստացել էր օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով:

«Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան:

Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ գիշերվա ժամը 2-ին, Երևանի քրեական ոստիկանները մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում ձերբակալեցին 26-ամյա էջմիածնեցուն և նրա երկու համաքաղաքացիներին` 39 և 40 տարեկան տղամարդկանց: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն:

26-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթ` լցված ավելի քան 33 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով: Նրա մոտ կար նաև մարիխուանայի նմանվող զանգված:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, 26-ամյա էջմիածինցուն մեղադրանք է ներկայացվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter