
Արմավիրի մարզում Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել
Արմավիրի մարզում Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել՝ հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ «Հետքի» տեղեկություններով ձերբակալված ոստիկանները մարզի տարբեր բաժինների, այդ թվում՝ Վաղարշապատի բաժնի աշխատակիցներ են։
Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։
Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել