HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա տարիներին Երևանի բոլոր մանկապարտեզները կվերանորոգվեն

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի թիվ 54 նախադպրոցական ուսումնական հաստատություն (ՆՈւՀ): Քաղաքապետարանի ծրագրով այստեղ հիմնովին փոխվում են լուսամուտները, կատարվում ներքին հարդարման աշխատանքներ:

Երեխաների ծնողներն իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին' ՆՈւՀ-երին ցուցաբերվող մշտական ուշադրության համար: Քաղաքապետը վստահեցրել է, որ ուսումնական հաստատությունների, այդ թվում նաև նախադպրոցական հաստատությունների նորոգման և հիմնանորոգման հարցը եղել և մնում է քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից:

«Այս տարի ևս Երևան քաղաքի բյուջեով նախատեսել և իրականացնում ենք մանկապարտեզների հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներ: Գործընթացն իրականացվում է բոլոր 12 վարչական շրջաններում: Այս աշխատանքները ևս լինելու են շարունակական: Մենք 2011թ. ավարտեցինք մանկապարտեզների ջեռուցման համակարգով ապահովման աշխատանքները, և առաջիկա մի քանի տարիների ընթացքում ամբողջությամբ կլուծենք նաև մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզների վերանորոգման խնդիրը»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter