Ախալցխան դուրս է գալիս փակուղուց
Ախալցխան դուրս է գալիս փակուղուց և վերադարձնում է կենտրոն լինելու գործառույթը: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ախալցխա կատարած իր այցի ընթացքում: Նա Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ Գեորգի Վաշաձեի հետ Ախալցխայում բացել է «Արդարադատության տունը»:
Նախագահ Սահակաշվիլին նշել է, որ Ախալցխան հերոսական շրջան է տարբեր ծրագրերի իրականացման իմաստով, և անցակետի և ճանապարհների շինարարությամբ նա վերադարձնում է կենտրոն լինելու իր գործառույթները: Սահակաշվիլին ավելացրել է, որ վերջին շրջանում այնպիսի տպավորություն էր, որ Ախալցխան լքված քաղաք է, սակայն այսօր իրավիճակը փոխվել է, և դրա վառ ապացույցը շատ կարճ ժամկետում Ռաբաթ թաղամասի շինարարությունն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել