Սերգեյ Չալյանը ազատվեց պաշտոնից
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր պաշտոնից ազատվել է ՀՀ զինվորական կոմիսար Սերգեյ Չալյանը: Հիշցենենք, որ հուլիսի 31-ին նախարար Սեյրան Օհանյանի կարգադրությամբ առժամանակ կասեցվել էր հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի գործունեութունը: Չալյանը արձակուրդ գնալու դիմում էր գրել: Ռազմական գերատեսչությունում սպասում էին արտերկրում գտնվող զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի՝ Սերժ Սարգսյանի վերադարձին:
Ըստ «Հետքի» ՊՆ աղբյուրի փոխանցմամբ՝ նախարար Սեյրան Օհանյանը հարցը շատ լուրջ էր դրել' կամ Օհանյանը, կամ Չալյանը: Մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ փորձել են բարեխոսել Սերգեյ Չալյանի համար, սակայն նախարարը բոլորին մերժել է: Իսկ Չալյանին հեռացնելու պատճառը զորակոչի ժամանակ ի հայտ եկած խախտումներն են: Պարզվել է, որ «հիվանդության» պատճառով զինվորական ծառայությունից ազատված 20 զորակոչիկներից 17-ը առողջ են եղել:
Հավելենք, որ գեներալ-մայոր Ս. Չալյանը եղել է պատերազմական տարիներին կազմավորված «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի հրամանատարը (Շ. Մեղրյանի մահից հետո), ապա նույնանուն զորամասի հրամանատարը: 2000 թ. նշանակվել է ՀՀ ԶՈւ հետախուզական վարչության պետի տեղակալ, 2002-2009 թթ.՝ ՊՆ կազմզորահավաքային վարչության պետ, 2009-ից՝ ՀՀ զինկոմ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել