
Քամու հետևանքով Երևանում և մարզերում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքում են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն»,- նշվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել