HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի քաղաքապետի պաշտոնը 4 հավակնորդ ունի

Այս պահին Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար 4 թեկնածություն է առաջադրված` ՀՀԿ-ի կողմից`գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԲՀԿ-ի կողմից` նախկին մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանը, փաստաբան Կարեն Թումանյանն ու «Օրանժ Արմենիայի« Վանաձորի մասնաճյուղի արդեն նախկին կառավարիչ Տարոն Ապրեսյանը: Վերջին երկուսն ինքնաառադրված թեկնածուներ են:

Գործող քաղաքապետն ու փաստաբան Կարեն Թումանյանը առաջադրումների մեկնարկի հենց առաջին օրն էին հանձնել իրենց փաստաթղթերը: Տարոն Ապրեսյանը մի քանի ժամ առաջ է առաջսդրել իր թեկնածությունը: Նրա խոսքով`մինչ այս պահը քննարկում էին, թե ընտրվելու դեպքում ինչ թիմով է աշխատելու: Եվ քննարկումների վերջնական արդյունքում այսօր կայացրել է իր որոշումը:

«Քաղաքապետի գործունեությունը շատ բարդ և պատասխանատու գործունեություն է, և ինձ համար պետք է պարզ լիներ վերջնական`տեսնո±ւմ եմ այն ներուժը, որի հետ, ընտրվելու դեպքում, կկարողանամ լիարժեք աշխատել Վանաձորի համար»,-նշեց Տ. Ապրեսյանը: Վերջինս հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն աջակցելու է իրեն առաջիկա ընտրություններում`ելնելով խնամիական կապերից: Նշեց, որ սեփական ուժերով է մրցակցելու: «Որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքական այր ինձ չի սատարում այս ընտրություններում»,-ասաց Տ. Ապրեսյանը:

Ինքնաառաջադրվելու իր որոշումը պայմանավորում է նաև նրանով, որ քաղաքապետը, ըստ նրա, պետք է ունենա համապատասխան կրթություն, փորձ, համապատասխան բարոյական կերպար: Նաև`Վանաձորում, ըստ նրա, լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն` սկսած բարոյահոգեբանական մթնոլորտից: Խոստանում է արդիական ծրագիր ներկայացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter