HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Սուրենավանի գյուղապետը կալանավորվել է. ի՞նչ կապ ունի նա Սերգեյ Չալյանի հետ

Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետ Կարո Կարապետյանը նախօրեին կալանավորվել է: Նա օգոստոսի 3-ից հետախուզման մեջ էր:

Ոստիկանության լրատվականից հայտնում են, որ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ խոշոր չափի յուրացում կամ վատնում՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով: Իսկ մինչ այդ՝ 2011-ի դեկտեմբերին, նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական անփութություն:

Վերջինիս եղբայրն էլ քրեական պատմությունների մեջ է Ռուսաստանում:

Տեղեկություններ կան, որ Կարո Կարապետյանը հանրապետության գլխավոր զինկոմ Սերգեյ Չալյանի մարտական ընկերն է և իրենց տարածաշրջանում հայտնի է զինվորների «գործեր դզելով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter