HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծաթե մեդալ՝ քիմիայի Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմն արծաթե մեդալ է նվաճել քիմիայի Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է մայիսի 5-13-ը Բրազիլիայի Բելու-Օրիզոնտի քաղաքում:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ օլիմպիադային, որն անցկացվել է  3 փուլով՝ 2 տեսական և 1 փորձնական, մասնակցել է 40 երկրի 190 ներկայացուցիչ։

Հայաստանի թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը։ Թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակից, քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը։

Օլիմպիադայում Արման Խառատյանն արժանացել է արծաթե մեդալի: 

Հիշեցնենք, որ նախորդ՝ 58-րդ Մենդելեևյան օլիմպիադայում, որն անցկացվել էր Չինաստանի Շենչժեն քաղաքում, ՀՀ թիմը նվաճել էր մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ: Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմը, ըմնդհանուր առմամբ, արժանացել է 45 մեդալի (1 ոսկե, 9 արծաթե և 35 բրոնզե):

Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայի վերաբերյալ լրացուցիչ նյութերը հասանելի են հետևյալ հարթակներում՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter