HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». դեռ չստեղծված՝ քանդվում է

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, դեռ չստեղծված, սկսել է պառակտվել. երեկ այս կուսակցությունը լքել է ԱԴԿ վարչության անդամ, Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը: Ընդ որում, նա կուսակցությունից դուրս է եկել իր թիմով, որի կազմում են Դավիթ Առաքելյանը, Կարեն Կարապետյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը և Գառնիկ Գևորգյանը:

Հետաքրքիր զուգադիպությամբ ԱԴՀ-ն լքելու մասին հայտարարվեց երեկ՝ Ա.Զուրաբյանի ծննդյան օրը: Բայց սա միակ ուշագրավ հանգամանքը չէ կատարվածում: Բանն այն է, որ ԱԴԿ-ն լքած Գ.Գևորգյանը կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանի սանիկն է:

Ինչ վերաբերում է Ա.Զուրաբյանին, ապա նա իր թիմի հետ դեռ ԱԺ ընտրություններից առաջ էր փաստացի դադարեցրել այդ կուսակցության հետ շփումները, իսկ երեկ ընդամենը թղթի վրա պաշտոնապես արձանագրվել է նրանց որոշումը:

Ի դեպ, վերը նշված մարդիկ դադարեցրել էին շփումը ԱԴԿ-ի ու նրա ղեկավարի հետ այն բանից հետո, երբ դեռ ընտրություններից առաջ՝ համամասնական ցուցակի քննարկումների ժամանակ, անտեսվել էին: Ինչպես հայտնի է, Ա.Զուրաբյանը ՀՀՇ վարչության նախկին նախագահն է: ՀՀՇ վարչության նախկին անդամ են նաև Դ.Առաքելյանը, Կ.Կարապետյանն ու Հ.Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter