
Հրապարակվել է մամուլի հրապարակումների հիման վրա իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ ԿԿՀ տեղեկանքը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, շարունակելով լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունները, ներկայացնում է 2025 թվականի առաջին եռամսյակի և 2024 թվականի (որոնց ուսումնասիրությունը շարունակվել է 2025 թվականի առաջին եռամսյակում) մամուլի հրապարակումների հիման վրա իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկանքը: Այս մասին հաղորդում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հաշվետու ժամանակահատվածում, Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են թվով 24 մամուլի հրապարակումներ, որոնցից 7-ը վերաբերել են շահերի բախմանը, 1-ը՝ վարքագծի կանոններին, 16-ը՝ հայտարարգրերին:
Շահերի բախման վերաբերյալ հրապարակումներում տեղ են գտել «Հետք»-ի 2 հրապարակումներ՝
- Ալավերդու համայնքապետարանը 8,8 մլն դրամի պայմանագիր է կնքել ՔՊ-ական ավագանու անդամի հետ` հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով
- Լոռի Բերդի համայնքապետարանը 21,3 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետի առաջին տեղակալի եղբոր ընկերության հետ
Իսկ հայտարարագրմանն առնչվող հրապարակումներում դիտարկվել է նաև Հետք Մեդիա Գործարանի կողմից հրապարակված Հորից՝ որդուն. Սպիտակի համայնքապետի ընտանիքը ժառանգաբար տնօրինում է «Հայփոստի» մասնաճյուղը հոդվածը։
ԿԿՀ տեղեկանքը հրապարակված է հաշվետվություններ բաժնում, հասանելի է հետևյալ հղումով:
Մեկնաբանել