HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ ԱՀ-ի և ԱՍ-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Այս մասին հաղորդում են Քրեակատարողական ծառայությունից։

«Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ ԱՀ-ն փորձում է մյուս դատապարտյալին փոխանցել կասկածելի փաթեթ։ Ծառայողների կողմից արձանագրվել է փոխանցման պահը և կասեցվել այն։ Տվյալ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են առանձնացված փաթեթներ և սրվակներ, որոնց մեջ առկա են եղել տարբեր թմրամիջոցների նմանվող նյութեր։ 

Բացի այդ, 2 դատապարտյալները և տեսակցության եկած 2 քաղաքացիները ծառայողների կողմից ենթարկվել են խուզարկության, որի արդյունքում դատապարտյալ ԱՀ-ի տաբատի գրպանից հայտնաբերվել են բաժանորդային քարտ, 2 սպիտակ դեղահաբ և կանեփի սերմին նմանվող 2 հատիկ։  

Ամբողջական նյութերն ուղարկվել են ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter