
Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարել
Վճարովի բովանդակություն
Ֆասթ Բանկը Fastex-ի հետ համատեղ ներդրել են նոր գործիքակազմ, որով հաճախորդները հնարավորություն ունեն փոխանցումներ կատարել իրենց բանկային և Fastex Exchange հաշիվների միջև առանց միջնորդավճարի։ Ֆասթ Բանկի հաճախորդներն այսուհետ հեշտությամբ կարող են լիցքավորել Fastex Exchange-ի իրենց հաշիվը՝ օգտագործելով Բանկում առկա միջոցները, և հակառակը։
Ֆասթ Բանկն առաջինն է Հայաստանում, որ ապահով, արագ և առանց միջնորդավճարի կապ է ստեղծել հաճախորդների կրիպտոակտիվների և դրամային միջոցների միջև։ Գործիքակազմն ինտեգրված է Ֆասթ Բանկ-ի և Fastex Exchange-ի հավելվածներում։
Հաճախորդները մուտք գործելով Բանկի հավելված՝ փոխանցումներ բաժնում ընտրում են Fastex տարբերանշանը, մուտքագրում Fastex Exchange-ի իրենց նույնականացման վեցանիշ թիվը՝ ID-ն, ու ելքագրման դրամային հաշվեհամարը, նշում են գումարի չափը և հաստատում գործարքը։ Fastex-ից փոխանցում կատարելիս՝ հաճախորդները սեղմում են Withdraw կոճակը, ընտրում դրամային հաշիվն ու նշում գումարի չափը, հաստատելուց հետո ընտրում են Ֆասթ Բանկի տարբերանշանը, ու գործարքը վայրկյանների ընթացքում կատարվում է։ Հավելենք նաև, որ գործարքները կատարվում են միայն հաճախորդի սեփական հաշիվների միջև։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որտեղ հաշիվ բացելը կամ քարտ պատվիրելը պարզ է և արագ։ Ֆասթ Բանկում հնարավոր է պատվիրել ԱկնՔարտ բանկի հավելվածի միջոցով և ստանալ անվճար առաքմամբ, կամ ձեռք բերել Բանկի մասնաճյուղերից, որոնք աշխատում են 24/7 աշխատանքային գրաֆիկով։ Ֆասթ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Մեկնաբանել