HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձերն անհանգստացնում են

Օգոստոսի 9-ին ահազանգ է ստացվել, որ օձ են նկատել Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 1 տան մոտ: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը: Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ օձ են նկատել նաև Երևանի Դավթաշենի 1-ին փողոցի թիվ 1 տան մոտ: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը: Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Օգոստոսի 9-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի Չարենցի 8/1 տան մոտ բնակիչներն օձ են նկատել: Դեպքի վայր է մեկնել Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter