
Կասեցվել է «Էլոլա» մածունի արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ «Էլոլա» ՓԲԸ-ի կաթնամթերքի լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մածուն» 3,2% արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․Վերիշեն)։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։
Լուսանկարը՝ ՍԱՏՄ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել