HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապարանի առողջարանային ճամբարում իր հանգիստն է անցկացնում տարբեր խնդիրներ ունեցող 120 երեխա

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ երեկ՝ երեկոյան, այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Ապարանի ամառային առողջարանային ճամբար։

Արդեն 5-րդ տարին է, առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում այստեղ կազմակերպում է առողջական տարբեր խնդիրներ ունեցող 7-14 տարեկան 120 երեխայի ամառային երկշաբաթյա հանգիստը։ Orange հիմնադրամի աջակցությամբ ճամբարում իրենց երեխաների հետ անվճար ապրում են ԱրԲեՍ ցերեկային բուժման կենտրոնի և դրա մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող, աուտիզմ ունեցող 20 երեխայի ծնողները ևս։

Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը նախարարներին ծանոթացրել է երեխաների բուժման, հանգստի և ժամանցի համար ստեղծված պայմաններին։

Առողջարանային այս ճամբարում աուտիզմ, էպիլեպսիա, պարբերական և այլ հիվանդություններ ունեցող երեխաները բուժմանը զուգընթաց խաղերի, հետաքրքիր ժամանցի և հասակակիցների հետ շփման արդյունքում ոչ միայն ֆիզիկապես են ամոքվում ու հանգստանում, այլև հոգեպես:

Խնդիրներ ունեցող երեխաները երեկ հյուրերի դատին են հանձնել հետաքրքիր մի ներկայացում։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter