HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. կան տուժածներ

Մայիսի 16-ին՝ ժամը 15․40-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտ, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ լրատվականից։

«Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, որոնք կատարել են իրավիճակից բխող գործողություններ։

Նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 անձ։

Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանն էլ հաղորդում է, որ վթարի հետեւանքով վարորդը և 5 ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոններից մեկը։

«Իրավիճակի փոփոխության և նոր տեղեկությունների առկայության դեպքում, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ըստ նախնական տեղեկությունների` վարորդի եւ ուղևորների կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում»,- գրել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter