
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։
Այն անցկացվել է փակ ձևաչափով:
Քննարկմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի և Սլովակիայի վարչապետները, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել