HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։

Նախարար Սարգսյանը նախանշել է անվտանգային և էսթետիկ ձևավորման մոտեցումներ՝ տալով ընդհանրական ցուցումներ և ուղղորդումներ։

Գործընկերները ներկայացրել են առաջադրկվող կոնցեպտը, անվտանգային պաշտպանիչ շերտերի նշանակությունը և ձևավորումը։

Քննարկման առարկա են դարձել նաև անձնագրի և անձը հաստատող այլ փաստաթղթերի կառուցվածքային բաղադրիչներին վերաբերող հարցեր։

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկելու և հաստատելու է բոլոր բաղադրիչները, ապա ներկայացնելու է փաստաթղթերի նախնական տարբերակներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կառավարության 2024 թվականի որոշմամբ՝ 2026 թվականից հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ, քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter