
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին
Մայիսի 17-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հաղորդում է Անվտանգության խորհուրդը։
«Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և ընդգծվել կայուն ու հարատև խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել